SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 2-ին անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:Այդ օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, ստահակը Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան
1 հասցեում գործող «Էմ Դի Էս» ՍՊԸ-ին պատկանող շինանյութի խանութ է մտել և, օգտվելով աշխատակցի՝ դրամարկղի մոտ չլինելու հանգամանքից, վայրկյանական «մաքրազարդել է» դրամարկղը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ գողություն կատարող տղամարդը դրամարկղից գողացել է մոտ 100 հազար դրամ: Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել գողությունը: