
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հատկապես քաղաքական ասպարեզ նոր մուտք գործող քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն՝ սեփական էլեկտորատի սահմանումը, ճանաչումը և նրա հետ աշխատանքը։
Ընդդիմադիր դիրքավորված քաղաքական ուժերը կարծես թե իրենց համար թիրախային ընտրազանգված սահմանել են հենց այն նույն մարդկանց, ովքեր այսպես թե այնպես ակտիվ ընդդիմադիր հայացքներ ունեն։ Փոխարենը բաց է մնում երկու շատ մեծ ընտրաշերտ՝ 1. նրանք, ովքեր հիասթափված են բոլորից, ապատիկ վիճակում են, և 2. նրանք, ովքեր այս կամ այն պատճառով շարունակում են բացահայտ կամ թաքուն պաշտպանել իշխանությանը։
Այս երկու շերտերի հետ չկա՛ աշխատանքի ռազմավարություն, չկա՛ աշխատանք և առհասարակ՝ պատկերացոմ, թե այս մարդիկ ինչո՞ւ են կա՛մ ապատիկ վիճակում, կա՛մ սատարում այն իշխանությանը, որը այլ հավասար պայմաններում անգամ 3 տոկոս քվե չէր կարողանա ստանալ։
Խնդրում եմ, 2026-ին ստացված արդյունքներից չզարմանալ։ Ու սա չի՛ նշանակում, որ չեն կեղծելու, եթե դրա կարիքը լինի»: