«Նաիրյան» վոկալ անսամբլը հայտարարում է Արցախի երաժշտական ժառանգության գոհարները հավաքելու մեծ նախագծի մեկնարկի մասին | ՄԱՄՈՒԼ.ամ

«Նաիրյան» վոկալ անսամբլի պրոդյուսեր Մարիամ Մուղդուսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «Արցախի երաժշտական ժառանգության գոհարները հավաքելու համար հաճախ Նաիրա Մուղդուսյանը գնում է տարբեր մարզեր, հանդիպում երգողների, ձայնագրում, նոտագրում ու բազմաձայնում։
     Սա մեծ նախագծի սկիզբն է, ով ուզում է, կարող է միանալ՝ արցախցի կամ ոչ, մենք դեմ չենք։
     Միացեք, տվեք նյութեր, վերցրեք նյութեր, աշխատեք՝ ստեղծելու մեծ ու բոլորին հասանելի բաց արխիվ, թեև համոզված եմ՝ սա պետք է վաղուց ու պետական մակարդակով արվեր՝ դեռ Արցախում։
     Հիմա սա է իրականությունը։
     Շնորհակալություն արցախցի մեր հայրենակիցներին նախագծում ակտիվ մասնակցության համար և տեղացի-արցախցի, իմ ու քո չանելու, լայնախոհ լինելու, չչարանալու համար։
     Դեռ շատ գործ ունենք միասին անելու»։

Leave a Comment