Թուրքիան Սև ծովի վրայով հայտնաբերել և խոցել է անօդաչու թռչող սարք։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը այս մասին հայտարարել է իր X սոցիալական ցանցի էջում։
Նախարարությունը նշել է, որ զինվորականները Սև ծովի վրայով հայտնաբերել են «թուրքական օդային տարածքին մոտեցող օդային թիրախ»։ Նրանք այն վերահսկել են ՆԱՏՕ-ի կողմից տրամադրված F-16 կործանիչի միջոցով։
Օբյեկտը հետագայում նույնականացվել է որպես անօդաչու թռչող սարք, որը դուրս է եկել վերահսկողությունից։
«Բացասական հետևանքներից խուսափելու համար այն խոցվել է բնակելի տարածքներից դուրս անվտանգ տարածքում», – հայտարարել է նախարարությունը։