Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հայաստանի հարավով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին՝ այն համարելով սպառնալիք իր անվտանգության համար։ Այս մասին Թեհրանում Հայաստանի դեսպանին ասել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
«Իրանն ի սկզբանե դեմ է եղել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային երկրների սահմանների ցանկացած փոփոխություն»,- նշել է նա։