Բեզուարյան այծը Սյունիքում մետաղական ցանցի մեջ էր արգելափակվել․ նրան հաջողվել է ազատ արձակել


Հասարակություն


Դեկտեմբրի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ Մարտուն Մելքումյանը գտնվելիս է եղել  Քաջարան համայնքի Գեղի գյուղի մոտակայքում, որտեղ նկատել է, որ Բեզուարյան այծը արգելափակվել է մետաղական ցանցի մեջ։

Նա կանչել է իր ընկերներին և նրանց օգնությամբ այծին կարողացել են ազատ արձակել, որը փախել է  անտառի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Բեզուարյան այծը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և այն համարվում է հազվագյուտ և վտանգված տեսակ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։


Leave a Comment