https://arm.sputniknews.ru/20251215/iranum-hh-despany-ali-aqbar-velajatii-het-qnnarkel-e-trampi-ughin-96918733.html
Իրանում ՀՀ դեսպանը Ալի Աքբար Վելայաթիի հետ քննարկել է «Թրամփի ուղին»
Իրանում ՀՀ դեսպանը Ալի Աքբար Վելայաթիի հետ քննարկել է «Թրամփի ուղին»
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների… 15.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-15T22:29+0400
2025-12-15T22:29+0400
2025-12-15T22:29+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
«զանգեզուրի միջանցք»
դեսպան
գրիգոր հակոբյան
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96918349_0:0:1500:844_1920x0_80_0_0_b441253b8dd20a9dd12e42f9bd4812b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ քննարկել է «Թրամփի ուղին»։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ պաշտոնական Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու` Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայուն հարցերը:Անդրադառնալով Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցներն ընդգծել են այդ հարաբերությունների պատմական ու ռազմավարական բնույթը և փոխադարձ կամքը՝ դրանք առավել խորացնելու ուղղությամբ։Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ալի Աքբար Վելայաթին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
իրանի իսլամական հանրապետություն
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96918349_109:0:1442:1000_1920x0_80_0_0_f5bba0b8b641f064185b415600713b21.jpg
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, «զանգեզուրի միջանցք», դեսպան, գրիգոր հակոբյան, թրամփի ուղի (tripp)
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, «զանգեզուրի միջանցք», դեսպան, գրիգոր հակոբյան, թրամփի ուղի (tripp)
Հանդիպման ընթացքում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը:
«Դեսպան Հակոբյանն ընդգծել է, որ «Թրամփի ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակցվածության ու տնտեսական զարգացման համար»,– ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ պաշտոնական Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու` Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայուն հարցերը:
Անդրադառնալով Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցներն ընդգծել են այդ հարաբերությունների պատմական ու ռազմավարական բնույթը և փոխադարձ կամքը՝ դրանք առավել խորացնելու ուղղությամբ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ալի Աքբար Վելայաթին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը: