Շաբաթ համացանցում տարածված ծխարձակող ավտոբուսի վարորդը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել՝ շահագործման անվտանգության կաննոները խախտելու համար: Ամեն տարի Երևանի ավտոբուսներում գրանցվում են հարյուրավոր տեխնիկական անսարքություններ, որոնց համար սովորաբար վարորդներն են պատասխանատվություն կրում: «Հետքը» պարզել է, որ մեկ տարում եղել է 2.468 պատահար, որոնց կեսը՝ վարորդների մեղքով։ «Երևանի ավտոբուս»-ը «Հայլուրի» հետ զրույցում հերքել է, այն պնդումերը, թե վարորդներն առանց հանգստի են աշխատում: