Եվրոպան ցանկանում է պատերազմ հայտարարել Ռուսաստանին՝ բռնագրավելով սառեցված ռուսական ակտիվները։
Հունգարիան դեմ է և աջակցում է ԱՄՆ-ի խաղաղության ջանքերին, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Եվրոպան ցանկանում է շարունակել և նույնիսկ ընդլայնել պատերազմը։ Այն ցանկանում է շարունակել ռուս-ուկրաինական ճակատում և տնտեսապես ընդլայնել այն՝ բռնագրավելով սառեցված ռուսական ակտիվները։ Այս քայլը համարժեք է պատերազմի բացահայտ հայտարարության, որին ռուսական կողմը կարձագանքի: Հունգարիան չի աջակցում սառեցված ռուսական ակտիվների բռնագրավմանը, չի ուղարկում գումար կամ զենք Ուկրաինա և չի մասնակցում ԵՄ-ի կողմից պատերազմական նպատակներին ծառայող վարկերին», – գրել է Օրբանը Ֆեյսբուքում: