Գյանջայում ընթանում է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատավարությունը

Քաղաքականություն

15.12.2025 | 20:12

Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում ընթանում է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի դեմ քրեական գործով դատավարությունը․ նա մեղադրվում է  «ահաբեկչության և այլ առանձնակի ծանր հանցագործությունների մեջ», գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նիստը նախագահում է դատավոր Նաթիգ Ալիևը։ Նշվում է, որ Ավանեսյանը դատարանում ցուցմունք է տալիս ադրբեջաներենով։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան:

Նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 11-ին։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

Leave a Comment