Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ։
Այս մեխանիզմն ունի անուն, և բոլորը գիտեն՝ ուկրաինացում։ Հայաստանի ներքին քաղաքական կյանքը ձեր իրավասությունը չէ։ Մեր իշխանությունը ձևավորվում է ոչ թե Բրյուսելի միջանցքներում, այլ հայ ժողովրդի կամքով։ Ձեզ չի տրվել իրավունք որոշելու՝ ով պետք է ղեկավարի Հայաստանը և ինչ ուղղությամբ։
Եթե այսօր լռենք «քննարկում» բառի տակ թաքնված այս լկտի քայլի առաջ, վաղը կստանանք հրահանգներ, հետո պահանջներ, հետո՝ պատժամիջոցների շանտաժ։ Սա դիվանագիտություն չէ։ Սա ճնշում է։ Սա ինքնիշխանության դեմ գործողություն է։ Հայաստանը գաղութ չէ։ Եվ ով փորձում է այն դարձնել արտաքին նախագծի մաս, պիտի հստակ հասկանա՝ այստեղ կարմիր գիծ կա, և այն չի ներվելու
Կալասը հայտնի է ոչ թե որպես խաղաղարար, ոչ թե որպես հավասարակշռված դիվանագետ, այլ որպես
ռադիկալ գծի քարոզիչ, ով Ուկրաինայի հարցում աչքի է ընկել ամենակոշտ, նույնիսկ վտանգավոր հայտարարություններով՝ մշտապես մղելով Եվրոպային խորացող բախման, ոչ թե բանակցության։
Էստոնիայի վարչապետ եղած ժամանակ նրա քաղաքականության արդյունքը պարզ էր․ երկիրը վերածվեց առաջնագծի հռետորական բաստիոնի, տնտեսական ու սոցիալական խնդիրները մղվեցին երկրորդ պլան,
Սա հենց այն մարդկանց տեսակն է, որ երկրները չի տեսնում որպես ժողովուրդների տուն,
այլ՝ որպես քարտեզի վրա նշված տարածք, որտեղ կարելի է փորձարկել ճնշում, սցենար, կառավարելի ճգնաժամ։ Կալասի կենսագրությունը ցույց է տալիս մի բան․ նա երբեք չի գործել փոքր երկրների իրական ինքնիշխանության օգտին։ Նա գործել է բլոկների, ճամբարների և արտաքին օրակարգերի օգտին։