Oրեր անց գլխավոր տոնածառը, զարդարված և ողջ շքեղությամբ, կներկայացվի քաղաքին, հայտնել են Գյումրիի քաղաքապետարանից։
Քաղաքապետարանից տոնածառի մասին քննարկումներն անվանել են «փաստերը խեղաթյուրելու և տիկնիկավար խաղալու փորձեր»։
Քաղաքապետարանից նաև հիշեցրել են, որ նախորդ տարի դեկտեմբերի վերջերին է զարդարվել տոնածառը։
«Բոլոր նրանք, հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, ովքեր շահարկում են տոնածառի ներկայիս տեսքը՝ հաշվի չառնելով, որ առայժմ տեղադրված է միայն դրա կմախքը, լավ կանեն հիշել, թե անցած տարի երբ են վառվել Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը` դեկտեմբերի 24-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
