Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Բելգորոդի մարզում երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել

https://arm.sputniknews.ru/20251215/ukrainakan-ats-neri-grvohi-hetevanqvov-belgvorvodi-marzum-ereq-khaghagh-bnakich-e-viravvorvel-96914354.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/09/83783425_0:0:1256:942_1920x0_80_0_0_24944de7d105b81c2287c3e73ea86745.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անօդաչու թռչող սարք (աթս), բելգորոդ, վյաչեսլավ գլադկով, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

անօդաչու թռչող սարք (աթս), բելգորոդ, վյաչեսլավ գլադկով, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

Բաժանորդագրվել

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով գրոհում և գնդակոծում են ՌԴ տարածքը։

ԵՐԵՎԱՆ,15 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել ավտոմեքենաների վրա ուկրաինական դրոնների հարձակումների հետևանքով։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Երկու համայնք Ուկրաինայի զինված ուժերի թիրախում են։ Վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ։ Առաջին դրոնը Գրայվորոնի շրջանի Նովոստրոևկա գյուղում հարձակվել է մարդատար մեքենայի վրա։ Ոտքերի բազմաթիվ բեկորային վերքեր ստացած տղամարդուն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել Գրայվորոնի կենտրոնական հիվանդանոցում։ Շտապօգնության բրիգադը տուժածին տեղափոխել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Մեքենան վնասվել է»,-տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։

Մարզպետի խոսքով` Գլոտովո գյուղում ընթացքի մեջ գտնվող մարդատարի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ամուսիններ են վիրավորվել:

«Ականապայթյունային, ինչպես նաև բեկորային տարբեր վնասվածքներով տղամարդուն և կնոջը անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել Գրայվորոնի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։ Հետագա բուժման համար նրանք ուղարկվել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Մեքենան վնասվել է», – հայտնել է Գլադկովը։

Դրա հետ մեկտեղ, Գորա-Պոդոլ գյուղում դրոնի հարվածից վնասվել են առանձնատան ապակիները և մարդատար ավտոմեքենա: Սանկովո գյուղում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է տուն, առանձնատան ցանկապատ, ինչպես նաև մարդատար ավտոմեքենա:

Վալույսկի շրջանում Կազինկա-Բորկի ճանապարհահատվածում FPV-դրոնը հարձակվել է ավտոմեքենայի վրա և ոչնչացրել այն: Լեոնովկայում FPV-դրոնի պայթյունի արդյունքում վնասվել են մասնավոր տան ապակիները։ Հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է:

Leave a Comment