Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում հանդիպել է Լեհաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կողմերը քննարկել են Թուրքիայի և Լեհաստանի միջև ռազմական և անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցության թեմաները։
Հանդիպումից հետո կողմերի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության համաձայնագիր։ Նշվում է, որ այդ համաձայնագիրը պաշտոնականացնում է երկու երկրների միջև այդ ոլորտում առկա համագործակցության ինստիտուցիոնալ շրջանակը։