«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»


Դեկտեմբերի 13-ին Հայաստանի ամենանշանավոր գիտամշակութային կենտրոններից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, հյուրընկալել է «Իմ քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 շահառուներին՝ կրթամշակութային նոր այցի շրջանակում։

Այս մասին հայտնել է հիմնադրամը:

693ff7b5d98a3-1765799861-img-1848.jpg (164 KB)693ff7bc34c11-1765799868-img-1850.jpg (154 KB)

«Արագածոտնի մարզի հետաքրքրասեր փոքրիկները մասնակցեցին Մատենադարանում իրականացվող ինտերակտիվ կրթամշակութային ծրագրերից երկուսին՝ կազմված իրենց տարիքային խմբերին համապատասխան բովանդակությամբ և գործնական բաղադրիչով։ Այցի նպատակն էր երեխաներին ոչ միայն ծանոթացնել հայ գրի և ձեռագրական մշակույթի պատմությանը, այլև հնարավորություն տալ այդ գիտելիքը կիրառել գործնական աշխատանքի միջոցով։

693ff7bfb4ff5-1765799871-img-1851.jpg (193 KB)693ff7c3a4ccd-1765799875-img-1852.jpg (135 KB)

Ծրագիրը կոչվում էր «Այբուբենների համակարգը և Մաշտոցի գյուտը», որի տեսական հատվածում նրանք բացահայտեցին գրի զարգացման ուղին, տարբեր այբուբենների միջև գոյություն ունեցող նմանություններն ու տարբերությունները, գրի տեսակներն ու զարդագրերը, ինչպես նաև հայոց գրերի ստեղծման բացառիկ նշանակությունը հայ ժողովրդի պատմության և ինքնության պահպանման գործում, իսկ գործնական հատվածում երեխաները սովորեցին զարդագիր ձևով գրել իրենց անվան սկզբնատառը:

693ff7ca73352-1765799882-img-1854.jpg (135 KB)693ff7c732918-1765799879-img-1853.jpg (154 KB)693ff7d069eb3-1765799888-img-1856.jpg (147 KB)

Հաջորդ ինտերակտիվ ծրագիրը կոչվում էր «Ինչպես են ծնվում ձեռագրերը», որի ընթացքում երեխաներն իմացան, թե որտեղ և ինչպես են միջնադարում ստեղծվել հայերեն ձեռագիր մատյանները, ինչ նյութեր են օգտագործվել գրանյութի պատրաստման համար, ինչպես են ստացվել թանաքն ու բնական ներկերը։ Ստացած գիտելիքները ամրապնդվեցին գործնական հատվածում՝ «Այլ կերպ» խաղի միջոցով, որն առավել հետաքրքիր և դինամիկ դարձրեց ուսումնական գործընթացը։

693ff7d3a9a7c-1765799891-img-1857.jpg (145 KB)693ff7d9c66f8-1765799897-img-1859.jpg (119 KB)

Ծրագրի շրջանակում երեխաները նաև իրականացրին թեմատիկ շրջայց Մատենադարանում՝ գիդերի ուղեկցությամբ այցելելով ձեռագրերի սրահներ և ծանոթանալով հայ միջնադարյան գրավոր ժառանգության բացառիկ նմուշներին։

693ff7e8385b7-1765799912-img-1863.jpg (154 KB)693ff7e0b7154-1765799904-img-1861.jpg (122 KB)693ff7dd63e6e-1765799901-img-1860.jpg (139 KB)

Այս կրթամշակութային այցը ևս մեկ քայլ էր դեպի այն նպատակն, որ հեռավոր համայնքներում ապրող, արվեստի և գիտելիքի հանդեպ հետաքրքրություն ունեցող երեխաները ունենան հավասար հնարավորություն ճանաչելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը և զգալու դրա կենդանի ներկայությունը»,- ասվում է հաղորդագրուրթյան մեջ:

693ff7eb4f1dc-1765799915-img-1864.jpg (158 KB)693ff7fc4f17e-1765799932-img-1869.jpg (192 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

43 դիտում

Leave a Comment