Գյումրիի Սբ Յոթ Վերքում կաղոթեն կալանավորված սրբազանների, Կարապետյանի և գերիների համար

Գյումրիի Սբ Յոթ Վերքում կաղոթեն կալանավորված սրբազանների, Կարապետյանի և գերիների համար

15 դեկտեմբերի 2025 – 17:07 AMT

PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օրհնությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ, դեկտեմբերի 20-ին՝ Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող անդրանիկ թագավորի հիշատակության տոնի առիթով, Շիրակի թեմի առաջնորդանիստ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, առավոտյան ժամը 10:00-ին կմատուցվի սուրբ և սնմահ պատարագ:

«Հավարտ Սուրբ Պատարագի աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված մեր զավակների համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 7–ին Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագի էր մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան ԱԱԾ պետի հսկողությամբ տեղի քահանաները կապարակնքել են Յոթ Վերք եկեղեցին ու մի քանի ժամով հանձնել դատարկված շենքը։ Դեկտեմբերի 7-ին էլ 200 տարվա մեջ առաջին անգամ Շիրակի մայր տաճարում ժամերգություն չի կայացել, զանգերն էլ չեն ղողանջել։

Leave a Comment