Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ տնօրենը


Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն աշխատանքային հերթական հանդիպումն է ունեցել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։

Ինչպես հայտնել է կոմիտեն, կողմերը մանրամասն քննարկել են ջրամատակարարման որակի բարձրացման, սպառողների շահերի պաշտպանության և վթարային իրավիճակներին արագ արձագանքման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել 2024, 2025 և 2026 թվականների կապիտալ ներդրումների համատեղ ծրագրերին, որոնց համատեքստում շեշտվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի և մյուս համայնքապետարանների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Մարիաննա Շահինյանը ներկայացրել է իրականացվող և նախատեսվող աշխատանքները, ներառյալ՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական արդիականացումն ու նոր տեխնոլոգիաների ներդրումը։

Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը քննարկել են նաև Երևանի բնակչությանն անխափան ջրամատակարարմամբ ապահովելու խնդիրը, որը հնարավոր կլինի լուծել նոր ջրաղբյուրների հայտնաբերման և նոր ջրատարների կառուցման միջոցով։ Արամազդ Ղալամքարյանը նշել է, որ Կառավարությունն այս հարցում հանձնառու է և պատրաստ է ներդրումներ կատարել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

175 դիտում

Leave a Comment