«Մենք մշտապես ունենք արդարադատության ակնկալիք, նույնիսկ ամենաանհեռանկարանային ու վատ դատավորից։ Այստեղ նույնպես արդարադատության ակնկալիքով ենք եկել, բայց թե ինչ որոշում կկայացնի դատարանը, ժամանակը ցույց կտա»,- Վերաքննիչ քրեական դատարանում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստից հետո ասաց Սրբազանի պաշտպանական խմբի անդամ Մարինե Ֆարմանյանը։
Ինչ վերաբերում է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի՝ Միքայել Սրբազանին ճիպոտահարելու առաջարկին, թեև հետո ասել է, որ կատակել է, արդյո՞ք բռնության կոչ չէ, փաստաբանն ասաց. «Շատ ցավալի է, որ մեր հայաստանյան իրականության մեջ մտավորականը իրեն թույլ է տալիս նման անհեթեթ խոսակցություն։ Այսինքն մենք այդ մտավորականի կարծիքով պետք է իրավակարգից նահանջ արձանագրենք, գնանք ռեպրեսիվ գործողությունների դաշտ։ Փոխադարձ հարց ունեմ ես այդ անձնավորությունը՝ իսկ իր կատարած արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ»։
Մանրամասն՝ տեսանյութում։