Բուքն ու քամին են միայն մտահոգում ՊՆ ղեկավարին. սահմանին հանգիստ է, իսկ բանակո՞ւմ

Երեք օր առաջ մահացած հայտնաբերված զինծառայող Սմբատ Կիրակոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու կասկածանքով մեկ կալանավորված կա: Քննչական կոմիտեն այլ մանրամասներ չի հայտնում: Զինծառայող Սմբատ Կիրակոսյանի մահվան վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ հայտնելուց ձեռնպահ է մնում նաև Հայաստանի պաշտպանության նախարարը, իր խոսքով, քննությանը չխոչընդոտելու համար: Փորձագետների համոզմամբ՝ պաշտպանության նախարարը շարունակում է կոծկել ոչ միայն բանակում առանձին մահվան դեպքերը, այլև վիճակագրությունը:

 

Leave a Comment