Aurora News | Ուկրաինայի տարածքային զիջումների հարցը պետք է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ քննարկվի․ Լեհաստանի նախագահ

Ուկրաինայի հնարավոր տարածքային զիջումների հարցը կարող է քննարկվել միայն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին, գրում է «Ռիա Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ տարածքային հարցերը դուրս են այլ երկրների մասնակցության շրջանակից և պետք է լուծվեն բացառապես երեք կողմերի միջև։ 

«Նման քննարկումները պահանջում են անմիջական երկխոսություն այն պետությունների միջև, որոնք ուղղակիորեն ներգրավված են հակամարտությունում»,- ընդգծել է Նավրոցկին։

Միևնույն ժամանակ, Լեհաստանի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Կիևի ներկայացուցիչների հետ մասնակցել Ուկրաինայի խաղաղության ծրագրի հետ կապված քննարկումներին:

Leave a Comment