Միրզոյանի հետ արդյունավետ նախաճաշը – Yerevan Today

15 Դեկտեմբերի, 2025

Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հայաստանում ազատ և արդար ընտրությունների աջակցության համակարգման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Ստեներգարդը։

Նա հայտնել է, որ արդյունավետ նախաճաշ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ Արտաքին գործերի խորհրդի նիստին ընդառաջ։

«Եվրամիությունն ու Շվեդիան վերահաստատել են անփոփոխ աջակցությունը Հայաստանի հետ կապերի խորացմանը։ Քննարկել ենք բարեփոխումների ծրագրին ընդհանուր հանձնառությունը և Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների աջակցության համակարգումը»,– գրել է Ստեներգարդը։

Leave a Comment