https://arm.sputniknews.ru/20251215/em-n-petq-e-pahanji-azatel-qaghbantarkjalnerin-akcia-erevanjan-nerkajacucchutjan-dimac-96903526.html
«ԵՄ-ն պետք է պահանջի ազատել քաղբանտարկյալներին». ակցիա երևանյան ներկայացուցչության դիմաց
«ԵՄ-ն պետք է պահանջի ազատել քաղբանտարկյալներին». ակցիա երևանյան ներկայացուցչության դիմաց
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները ԵՄ-ից պահանջել են հստակ դիրքորոշում ներկայացնել Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի նախկին ղեկավարության վերաբերյալ: 15.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-15T17:19+0400
2025-12-15T17:19+0400
2025-12-15T17:32+0400
զվարճալի տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96903081_0:0:1280:721_1920x0_80_0_0_e1664a07c5fee9cb982dc92344f8d67f.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Երևանում Եվրամիության ներկայացուցչության առջև տեղի է ունեցել ակցիա` Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ճանաչելու և նրանց ազատ արձակելու համար քայլեր ձեռնարկելու պահանջով։Ակցիան իրականացրել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդական կազմակերպության անդամները: Նրանք դեսպանատան շենքի մոտ են եկել ազատազրկման դատապարտված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, կալանքի տակ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, գործարար Սամվել Կարապետյանի, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, բլոգերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի, Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարներով:Ցուցարարները անգլերեն և ֆրանսերեն լեզուներով ընթերցել են հայտարարությունը, որն ուղղված է ԵՄ-ին։Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում քաղաքական ճգնաժամերին արձագանքել է միայն այն ժամանակ, երբ դա համապատասխանել է իր շահերին: Մինչև 2018 թվականը Եվրոպական միությունը հետևողականորեն բարձրացրել է մարդու իրավունքների ոտնահարումների, ընտրախախտումների, կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտության մասին հարցեր:«Բայց այսօր նույն ԵՄ-ն լռում է, և մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու։ 2018 թվականից հետո Հայաստանում ձևավորվել է ընտրովի արդարադատության նոր համակարգ, որտեղ քրեական հետապնդումը կիրառվում է քաղաքական նպատակահարմարության շրջանակներում», – նշեց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդական կազմակերպության անդամ Արմենակ Գրիգորյանը:Նա նշեց` հալածանքի են ենթարկվում Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսներ, բարերարներ, հասարակական և քաղաքական գործիչներ, համայնքների ընդդիմադիր ղեկավարներ: Նրանք ամիսներ ու տարիներ շարունակ կալանքի տակ են` զրկված իրական արդարադատության հնարավորությունից։Ակցիայի մասնակիցները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաղբանտարկյալներ կան ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում:«Եթե մարդու իրավունքները համընդհանուր արժեքներ են, ապա ինչո՞ւ են դրանք ընտրողաբար կիրառվում, ինչո՞ւ ԵՄ-ն կարող է կոշտ արձագանքով հանդես գալ աշխարհի մի մասում, բայց գործընկեր երկրում տեղի ունեցող խախտումներին այլ կերպ է վերաբերվում»,- ասաց Գրիգորյանը։Նրա խոսքով` այս լռությունը դիվանագիտություն չէ, դա քաղաքական ընտրություն է, ուղղակի ցուցում իշխանություններին՝ շարունակել նույն ոգով։«Մենք չենք պահանջում, որ ԵՄ–ն փոխարինի ՀՀ դատական համակարգին։ Մենք պահանջում ենք, որ ԵՄ-ն հետևի իր իսկ հռչակած սկզբունքներին։ Մենք պահանջում ենք պաշտոնապես արձանագրել Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, հարցը ներառել Հայաստան-ԵՄ օրակարգում, պահանջել նրանց ազատ արձակումը, հստակ դիրքորոշմամբ հանդես գալ Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ղեկավարության վերաբերյալ», – նշեց ուսանողական միության ներկայացուցիչը։
2025
Լուրեր
am_HY
Акция протеста перед офисом ЕС в Ереване
Sputnik Արմենիա
Акция протеста перед офисом ЕС в Ереване
2025-12-15T17:19+0400
true
PT0M23S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96903081_122:0:1083:721_1920x0_80_0_0_00ddc28ffbd1d1e15ac32e4507668cd9.jpg
զվարճալի տեսանյութ, տեսանյութեր
զվարճալի տեսանյութ, տեսանյութեր
Լրացվում է
Ակցիայի մասնակիցները ԵՄ-ից պահանջել են հստակ դիրքորոշում ներկայացնել Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի նախկին ղեկավարության վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Երևանում Եվրամիության ներկայացուցչության առջև տեղի է ունեցել ակցիա` Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ճանաչելու և նրանց ազատ արձակելու համար քայլեր ձեռնարկելու պահանջով։
Ակցիան իրականացրել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդական կազմակերպության անդամները: Նրանք դեսպանատան շենքի մոտ են եկել ազատազրկման դատապարտված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, կալանքի տակ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, գործարար Սամվել Կարապետյանի, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, բլոգերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի, Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարներով:
Ցուցարարները անգլերեն և ֆրանսերեն լեզուներով ընթերցել են հայտարարությունը, որն ուղղված է ԵՄ-ին։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում քաղաքական ճգնաժամերին արձագանքել է միայն այն ժամանակ, երբ դա համապատասխանել է իր շահերին: Մինչև 2018 թվականը Եվրոպական միությունը հետևողականորեն բարձրացրել է մարդու իրավունքների ոտնահարումների, ընտրախախտումների, կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտության մասին հարցեր:
«Բայց այսօր նույն ԵՄ-ն լռում է, և մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու։ 2018 թվականից հետո Հայաստանում ձևավորվել է ընտրովի արդարադատության նոր համակարգ, որտեղ քրեական հետապնդումը կիրառվում է քաղաքական նպատակահարմարության շրջանակներում», – նշեց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդական կազմակերպության անդամ Արմենակ Գրիգորյանը:
Նա նշեց` հալածանքի են ենթարկվում Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսներ, բարերարներ, հասարակական և քաղաքական գործիչներ, համայնքների ընդդիմադիր ղեկավարներ: Նրանք ամիսներ ու տարիներ շարունակ կալանքի տակ են` զրկված իրական արդարադատության հնարավորությունից։
Ակցիայի մասնակիցները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաղբանտարկյալներ կան ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում:
«Եթե մարդու իրավունքները համընդհանուր արժեքներ են, ապա ինչո՞ւ են դրանք ընտրողաբար կիրառվում, ինչո՞ւ ԵՄ-ն կարող է կոշտ արձագանքով հանդես գալ աշխարհի մի մասում, բայց գործընկեր երկրում տեղի ունեցող խախտումներին այլ կերպ է վերաբերվում»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` այս լռությունը դիվանագիտություն չէ, դա քաղաքական ընտրություն է, ուղղակի ցուցում իշխանություններին՝ շարունակել նույն ոգով։
«Մենք չենք պահանջում, որ ԵՄ–ն փոխարինի ՀՀ դատական համակարգին։ Մենք պահանջում ենք, որ ԵՄ-ն հետևի իր իսկ հռչակած սկզբունքներին։ Մենք պահանջում ենք պաշտոնապես արձանագրել Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, հարցը ներառել Հայաստան-ԵՄ օրակարգում, պահանջել նրանց ազատ արձակումը, հստակ դիրքորոշմամբ հանդես գալ Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ղեկավարության վերաբերյալ», – նշեց ուսանողական միության ներկայացուցիչը։