Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ դեկտեմբերի 12-ին, պետք է տեղի ունենար Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճռի դեմ բողոքների քննությունը։ Սակայն այն հետաձգվեց՝ հանրային մեղադրողների բացակայության պատճառով։
Դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց․
«էս դատավճիռը ոտքից գլուխ ապօրինություն է և այդ խնդիրները այնպիսի խնդիրներ են, որ նույնիսկ առանց ապացույցների գնահատման պետք էր արդարացում տեղի ունենար, և վերաքննիչ դատարանն էլ այլ հնար չունի օրենքի իմաստով, քան բեկանելու դատական ակտը։ Իհարկե՝ մենք հասկանում ենք այս գործով ինչ է տեղի ունենում, և իրավական գործընթացները կարող է հանկարծ այն հունով չթնան, ոնց որ պետք են, բայց օրինակ՝ ընդդատության կանոնի խախտում է, որ դատարանը Գյումրիի Շիրակի մարզի ընդհանուր իրավասարության դատարանի ենթակա գործը քննել է Երևա քաղաքում»։
Հարցին, թե վերաքննիչի կազմի մասով ի՞նչ կարծիք ունեք, փաստաբանն ասաց․ «Եկեք այս պահին մենք դրա մասին կազմի մասով բան չասենք որովհետև հաջորդ նիստերին մենք կոնկրետ կունենանք ասելիքներ»։
Հարցին, թե դատախազությունը ինչու է բողոքարկել, փաստաբան ասաց՝ ասում են՝ երկու տարին քիչ է, երկուսուկես տարվա դատավճիռ է պետք։
Մանրամասն՝ տեսանյութում։