Նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի հետընտրական փուլում ռումինական սցենարը կիրառեն․ Գառնիկ Դանիելյան 

15 Դեկտեմբերի, 2025

Իրենք ընտրություններին հաղթելու, իմ գնահատմամբ, շանսեր չունեն և իրենք ամեն կերպ ամեն ինչ անելու են, որպեսզի հետընտրական այդ փուլում կարող են նույն ռումինական սցենարը կիրառեն, ասեն մենք չենք ճանաչում ընտրությունների արդյունքները։  Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ իրենք ասում են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ տարվում է և ընտրությունների նախաշեմին դա ավելի կակտիվանա, պատգամավորն ասաց․

«Հիբրիդային ասելով մենք ի՞նչ ենք հասկանում։ Ենթադրելի ա, որ էդ հիբրիդային պատերազմ ասելով՝ Ռուսաստանին նկատի ունեն, չէ՞։ Հիմա եթե դա Ռուսաստանից չի, այսինքն ուրիշ մի երկրից ա, դա հիբրիդայի՞ն է, թե՞ հիբրիդային չի։  Այսինքն եթե տեղեկատվական այդ հոսքերը Ռուսաստանից չլինի, այլ երկրից լինի, օրինակ Ուկրաինայից լինի, նորմա՞լ ա էդ։ Այսինքն նախ պիտի խաղի կանոնները որոշեն, թե ի՞նչ է նշանակում դա, ի՞նչ ա իրանից ենթադրում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment