
Բեռլինում ավարտվել է ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը, հաղորդում է ուկրաինական «5-րդ ալիքը»՝ հղում կատարելով Վլադիմիր Զելենսկու հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինին։
Ըստ Լիտվինի՝ կողմերը մանրամասն քննարկել են 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը։ Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ։ Առաջին փուլը տեղի է ունեցել երեկ Բեռլինում և տևել է մոտ հինգ ժամ։
ԱՄՆ պատվիրակության կազմում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքովը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Ուկրաինական կողմը ներկայացնում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։