Stripe-ը համաձայնագիր է կնքել Metronome ստարտափը ձեռք բերելու մասին․ Metronome-ը ԱՄՆ-ում գործող հարթակ է, որը մասնագիտացած է «ըստ հաճախորդի օգտագործման ծավալի» (usage-based billing) վճարների գանձնման ծառայութուններում։
Չնայած ֆինանսական պայմանները չեն հրապարակվել, գործարքի արդյունքում Stripe-ի էկոհամակարգին է միանում 2020թ.-ին հիմնադրված մի ընկերություն, որը հայտնի է բիզնեսների համար նախատեսված արագ և ճկուն բիլինգի հնարավորություններով։
Մոտ 78 միլիոն դոլարի ներդրում ստացած Metronome-ը մեծ պահանջարկ սկսեց ունենալ հատկապես այն ժամանակ, երբ ԱԲ պրոդուկտների աճին զուգահեռ սկսեցին աճել և տարածվել նաև «ըստ օգտագործման ծավալի» վճարումների իրականացման մոդելները։ Stripe-ի գլխավոր գործադիր տնօրեն Պատրիկ Քոլիսոնը նշել է, որ օգտագործման չափով հաշվարկվող (metered) գնային ծառայությունները դառնում են հիմնական բիզնես մոդելը ԱԲ ընկերությունների համար։ Դրանց մասշտաբը և ազդեցությունը կարելի է համեմատել SaaS-ի արագ աճի հետ։
Metronome-ի գլխավոր գործադիր տնօրեն Սքոթ Վուդին նշել է, որ ընկերությունը կդառնա Stripe-ի պրոդուկտների հիմնական բաղադրիչը, միաժամանակ թույլ տալով հաճախորդներին օգտագործել նաև մոնետիզացիայի այլ գործիքներ։
Ըստ նրա, երկու հարթակները միասին նպատակ ունեն բավարարել թե՛ պարզ, ինքնասպասարկվող բիլինգի պահանջները, թե՛ բարդ կորպորատիվ գործընթացները։