Լիվերպուլի լեգենդը լուրջ առողջական խնդիրներով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

«Լիվերպուլի» ուելսցի լեգենդար հարձակվող Յան Ռաշը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։

Նա մոտ 48 ժամ գտնվել է ծանր վիճակում և միացված է եղել արհեստական շնչառության սարքին։ The Guardian-ը հաղորդում է, որ նախկին ֆուտբոլիստն այժմ գտնվում է վերականգնման փուլում։

«Լիվերպուլը» արձագանքել է նախկին խաղացողի առողջական խնդիրներին՝ մամուլի հաղորդագրությամբ շնորհակալություն հայտնելով կլինիկայի անձնակազմին, որոնց հաջողվել է փրկել Ռաշին։

Ռաշը ընդհանուր առմամբ տասնհինգ տարի հանդես է եկել «Լիվերպուլում», մեկ մրցաշրջան էլ անցկացրել Թուրինի «Յուվենտուսում», իսկ 21-րդ դարի սկզբին մարզել է նաև «կարմիրներին»՝ անմիջապես Ռաֆայել Բենիտեսից առաջ։

Leave a Comment