Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ընդդիմադիր շրջանակների կողմից վերջինհ շրջանում կիրառվող «շրջիկ քահանաներ», «շրջիկ պատարագիչ», «շրջիկ քարոզիչ» բառերին, որոնք ուղղված են ՀՀ վարչապետի հետ պատարագների մասնակցող հոգևորականներին:

Պատգամավորը նշել է, որ քրիստոնեությունը Հայաստանում տարածվել է 2 շրջիկ քարոզիչի միջոցով, Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել, և այս խոսույթը որպես վիրավորանք կամ որակում չի դիտարկվում:

Մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

128 դիտում

Leave a Comment