Ռուսաստանը կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
«Ռուսաստանը ձեզ հետ է» նախագիծը, որն իրականացնում
է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն «Եվրասիա» ոչ առևտրային կազմակերպության և Ռուսաստանի մարդասիրական
առաքելության հետ, երկարաձգվել է առնվազն մինչև 2026 թվականը, հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի
փոխտնօրեն Իգոր Չայկան։
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին աջակցելը մեկանգամյա
գործողություն չէ, այլ հետևողական ջանք, նշել է նա և հավելել, որ նախագիծը ներառում
է հազարավոր ընտանիքների, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում։
«Մեզ համար կարևոր է ոչ միայն սնունդ և անհրաժեշտ
իրեր մատակարարել, այլև մարդկանց տալ հենարանի և ապագայի նկատմամբ վստահության զգացում,
ցույց տալ, որ Ռուսաստանը ձեզ հետ է դժվարին պահին»,- նշել է Չայկան։