Գերմանիայում սկսվել է Զելենսկիի-ԱՄՆ պատվիրակություն բանակցությունների երկրորդ փուլը

Քաղաքականություն

15.12.2025 | 15:51

Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը պատերազմը դադարեցնելու ԱՄՆ խաղաղության ծրագրի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։

Նշվում է, որ Բեռլինում վերսկսվել են Ուկրաինայի  նախագահ Վլադիմիր Զելենսկիի գլխավորած ուկրաինական պատվիրակության միջև բանակցությունները։

Ըստ աղբյուրների՝ դեկտեմբերի 14-ին, սկսված և մի քանի ժամ տևած բանակցությունները շարունակվում են այսօր։

Ամերիկյան կողմը հանդիպմանը ներկայացնում  են Սթիվ Ուիթկոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը կիրակի օրը  հանդիպումից հետո հայտարարել էր, որ «մեծ առաջընթաց» է գրանցվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment