
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Տիգրա՛ն Ավինյան, կա հանրային պահանջ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ, ոչ թե պահանջ՝ չվճարման դեմ։ Այդ հիմքում դրված են հազարավոր ստորագրություններ։ Երիտասարդությունը, այո՛, այն շարժիչ ուժն է, որը բոյկոտում է և չի վճարում։
Ձեր այս հայտարարությամբ ապացուցեցիք ճիշտ հակառակը, որ երիտասարդությունը դեմ է տրանսպորտի թանկացմանը, երիտասարդությունը բոյկոտում է տրանսպորտի անհիմն թանկացումը»։
Աղբյուրը` Արշակ Սարգսյան