Ավինյան․ Կա հանրային պահանջ` խստացնել վերահսկողությունը տրանսպորտում

Ավինյան․ Կա հանրային պահանջ` խստացնել վերահսկողությունը տրանսպորտում

15 դեկտեմբերի 2025 – 14:37 AMT

PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ բնակիչների կողմից կա ակնկալիք՝ վերահսկողությունը տրանսպորտում պետք է խստացնել։

«Ինձ գրում են, ասում են՝ շատերը, հիմնականում երիտասարդները, չարամտորեն խուսափում են վճարելուց: Ակնկալում եմ, որ այս առումով կոնկրետ քայլեր են արվելու։ Գիտեմ, որ դեկտեմբերին հաստիքացուցակում նոր մարդիկ են ավելանալու՝ վերահսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար»,- ասել է Ավինյանը, հայտնում է 1lurer.am-ը։

Ներկայացվել են հանրային տրանսպորտի տոմսային համակարգում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված տվյալները։

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի հանրային տրանսպորտի տոմսային համակարգում արձանագրված վավերացումները բաշխվել են հետևյալ կերպ. տրոյելբուսներ՝ 92161, մետրոպոլիտեն՝ 547663, ավտոբուսներ՝ 1 մլն 872321, ընդամենը՝ 2 մլն 512145:

Սահմանվել է վարչական պատասխանատվություն տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար։ Կառավարությունն ընդունել է օրենքների փաթեթը, որը կարգավորում է ներհամայնքային ուղևորափոխադրումները և նախատեսում է տուգանք՝ տրանսպորտի ուղեվարձը չվճարողների համար։

Leave a Comment