Վրթանես սրբազանը չպետք է այլևս առաջնորդի դավաճանված Արցախի հայոց թեմը․ նամակ վեհափառին

https://arm.sputniknews.ru/20251215/vrtanes-srbazany-chpetq-e-ajlevs-arajnvordi-davatshanvats-arcakhi-hajvoc-temy-namak-vehaparin-96895309.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0a/27492248_89:0:1512:1067_1920x0_80_0_0_51f041f837c9613da95b727b7247ef49.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վրթանես եպիսկոպոս աբրահամյան, արցախ, արցախցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

վրթանես եպիսկոպոս աբրահամյան, արցախ, արցախցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

Բաժանորդագրվել

Արցախի թեմի ներկայիս առաջնորդի պահվածքը վիրավորել է բազմաթիվ արցախցների, քանի որ նա պատվի է արժանացնում Արցախը թշնամուն հանձնած թիվ մեկ պատասխանատուին։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Արցախյան քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ բաց նամակ են հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին փոխելու հարցը։

Նամակին միացած ՀԿ-ները, մտավորականներն ու տարբեր ոլորտների ներկայացուցիչները մտահոգիչ ու վիրավորական են համարում այն, որ Վրթանես սրբազանը խախտել է Սուրբ եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր և օծյալ Ամենայն հայոց հայրապետի դեմ, ով մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել Արցախի և արցախահայության խնդիրները՝ հանդես գալով տարբեր նախաձեռնություններով, այդ թվում՝ միջազգային բարձր հարթակներում։

«Մեզ համար անընդունելի է նաև այն, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որը կոչված է պաշտպանելու իրեն հանձնված սրբություններն ու հավատավոր ժողովրդին, այդ կոչմանը հակընդդեմ գործողություններ է կատարում։ Նա, մասնավորապես, հարգանքի ու պատվի է արժանացնում Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով թշնամուն հանձնելու քաղաքական որոշման թիվ մեկ պատասխանատուին՝ փաստացիորեն միանալով վերջինիս հակաեկեղեցական սրբապիղծ արշավին»,- նշված է նամակում։

Շեշտվում է, որ այդ քայլն արցախցիների համար ընկալվել է ոչ միայն որպես խոնարհում Նիկոլ Փաշինյանի առջև, այլև նրա քայլերի ուղղակի արդարացում։ Նշվում է, որ չնայած հավատավոր ժողովրդի բազմաթից դիմումներին՝ Վրթանես սրբազանը մինչ օրս ոչ միայն չի զղջացել և ներողություն չի հայտնել արցախահայությանը, այլև նույնիսկ խուսափում է սեփական հայրենակիցների ու հավատավոր հոտի հետ հանդիպումներից, չի պատասխանում հեռախոսազանգերին, ցուցաբերում է բացահայտ անհարգալից վերաբերմունք իրեն հանձնված համայնքի նկատմամբ։

«Խնդրում ենք քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը, քանզի ներկայիս առաջնորդը լիովին կորցրել է Արցախի հավատացյալ ժողովրդի վստահությունը, և իր իսկ բռնած ճանապարհի պատճառով այլևս չունի որևէ բարոյական հիմք՝ շարունակելու առաջնորդել դավաճանված Արցախի հայոց թեմը»,- ընդգծվում է նամակում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին մի քանի եպիսկոպոսների հայտարարության տեքստը հրապարակվելուց հետո երեկոյան նրանց ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, որոնց թվում նաև Արցախի թեմի առաջնորդն էր, կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։
Մայր աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը

Leave a Comment