ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք և մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։ Այս մասին հայտնել է Ճանապարհային դեպարտամենտ
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: