Բոլորս էլ այդ հացը կերել ենք․ Պապոյանը՝ Ադրբեջանի տարածքով ՀՀ ներկրված ցորենի մասին

Նախարարը նաև հայտնել է, որ Հայաստան եկող ցորենի  նոր խմբաքանակը լինելու է  3-րդ կամ 2-րդ կարգի և ավելի մեծ քանակությամբ

Բոլորս էլ այդ հացը կերել ենք․ Պապոյանը՝ Ադրբեջանի տարածքով ՀՀ ներկրված ցորենի մասին


ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստան ներկրված ցորենին՝ նշելով, որ այն եղել է 3-րդ կարգի ցորեն։


«Եղել է 3-րդ կարգի ցորեն։ Բոլորս այդ հացը կերել ենք»,-


հայտարարել է նա՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով Հայաստան ներմուծված ղազախական ցորենին։


«Այդ 2 հազար տոննա ցորենը մեր 1 օրվա և մի քանի ժամվա սպառումն է», – ասել է Պապոյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի ամբողջ բնակչությունը այդ հացը արդեն կերել, վերջացրել է։


Նախարարը նաև հայտնել է, որ Հայաստան եկող ցորենի նոր խմբաքանակը լինելու է 3-րդ կամ 2-րդ կարգի և ավելի մեծ քանակությամբ։


 


 


Leave a Comment