Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել. կա կալանավորված անձ

Հասարակություն

15.12.2025 | 14:46

Գլխի մահացու հրազենային վնասվածք ստացած զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվաել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ 

«2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)»,- հայտնել է ՔԿ մամուլի քարտուղարը:

Հաղորդվում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան  ասել է, որ գլխի մահացու հրազենային վնասվածք ստացած Սմբատ Կիրակոսյանը ծառայում էր Հայաստանի զինված ուժերի հյուսիսարևելյան հատվածում։ 

 

Leave a Comment