
Մարոկկոյի արևմուտքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 37 մարդ, հաղորդում է TanjaNews-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի մասին։
Եվս 14 մարդ բժշկական օգնություն է ստանում: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ջրհեղեղը սկսվել է Սաֆիի ափամերձ նահանգում դեկտեմբերի 14-ին՝ հորդառատ անձրևների պատճառով: