NewsPress.am | Կրակոցներ Սիրիա-լիբանանյան սահմանին


Միջազգային


Լիբանանի բանակի հատուկ նշանակության ուժերը պատասխան կրակ են բացել սահմանի սիրիական կողմում, այն բանից հետո, երբ Էլ Մեշրեֆ շրջանում գտնվող նրանց դիրքերը հրթիռակոծվել են:

Այս մասին հայտնում է Elnashra լրատվական կայքը:

Սիրիայի անվտանգության ուժերի հետ փոխհրաձգությունների արդյունքում Լիբանանի իշխանությունները փակել են Ալ-Քաա սահմանային անցակետը։ Հերմելից հյուսիս գտնվող սահմանի հատվածում տեղակայվել են ուժեր։

Ավելի վաղ այս տարածքում լիբանանյան զորքերը բախվել են մաքսանենգների խմբի հետ. զինյալները կորուստներ են կրել և նահանջել են Սիրիա։

Սիրիա-լիբանանյան սահմանին վերջին զինված միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, երբ լիբանանյան բանակը խափանել է ահաբեկչական խմբի կողմից երկիր ներթափանցելու փորձը Քֆար Զաբադի լեռնային շրջանում։

 


Leave a Comment