Ուիթկոֆը հայտարարել է Բեռլինում Զելենսկիի հետ բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին

Քաղաքականություն

15.12.2025 | 13:49

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը կիրակի օրը Բեռլինում ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «մեծ առաջընթաց» է գրանցվել, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«[Կողմերի] ներկայացուցիչները խորը քննարկումներ են ունեցել 20 կետանոց խաղաղության ծրագրի, տնտեսական հարցերի և այլ թեմաների շուրջ։ Մեծ առաջընթաց է գրանցվել, և նրանք կրկին կհանդիպեն վաղը առավոտյան»,- գրել է նա X սոցիալական ցանցերում։

Խորհրդակցությունները կշարունակվեն երկուշաբթի՝ դեկտեմբերի 15-ին: Բանակցություններին կմիանան եվրոպական պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԵՄ և ՆԱՏՕ-ի ղեկավարները, հաղորդում է AFP-ն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը գլխավորում է Բեռլինում բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը, հանդիպումից առաջ հայտարարել էր, որ բանակցությունների հիմնական թեման պետք է լինի անվտանգության երաշխիքները։

Ամերիկյան կողմը հանդիպմանը ներկայացրել են Սթիվ Ուիթկոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Զելենսկիի հետ Բեռլինում հանդիպումից մի քանի օր առաջ Քուշները և Ուիթկոֆը մեկնել էին Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment