Սանկտ Պետերբուրգում դպրոցականը դանակով հարձակվել է ուսուցչուհու վրա

Սանկտ Պետերբուրգում դպրոցականը դանակով հարձակվել է ուսուցչուհու վրա

Սանկտ Պետերբուրգում աշակերտը դանակով հարձակվել է ուսուցչուհու վրա: Ինչպես հայտնում է «Фонтанка»-ն՝ ուսուցչուհին վնասվածքներ է ստացել մեջքի հատվածում։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կրասնոգվարդեյսկի շրջանի թիվ 191 դպրոցում: Ըստ 78.ru-ի՝ մաթեմատիկայի 29-ամյա ուսուցչուհու վրա դանակով հարձակվել է 15-ամյա աշակերտը, որը դպրոց էր եկել դասերի սկսվելուց մոտ մեկ ժամ առաջ՝ ստուգողական աշխատանքին պատրաստվելու համար: Նշվում է, որ դեռահասի մայրը, որը նույն դպրոցի պատմության ուսուցչուհի է, խնդրել է գործընկերոջը լրացուցիչ աշխատել որդու հետ՝ մաթեմատիկայի հետ կապված խնդիրների պատճառով։

Աշակերտը հարձակումից հետո փորձել է նույն դանակով դանակահարել նաև իրեն։

«Петербург с огоньком» թելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են կնոջը պատգարակով դուրս բերում դպրոցի շենքից։

Leave a Comment