
ՀՅԴ Գերագույն ժողովը կորոշի 2026թ. ընտրություններին մասնակցության ձևաչափը. որոշումներն անհատի միջոցով չեն կայացվում, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Դիտարկմանը՝ լուրեր կան, որ Ռ. Քոչարյանն այլևս համագործակցություն չի ունենալու Դաշնակցության հետ, ասաց՝ առաջին անգամ է նման բան լսում: