Կարող է տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշառքներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք տիրապետում են միլիարդավոր դոլարների՝ ազդել ընտրությունների վրա․ Պապոյան

Կարծում եմ՝ Հայաստանի նկատմամբ հնարավոր է` լինի հիբրիդային հարձակում։ Մասնավորապես` մեր ժողովրդավարությունը կարող է վտանգի տակ դրվել։ Կարող է տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշառքներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք տիրապետում են միլիարդավոր դոլարների՝ ազդել ընտրությունների վրա». այս մասին նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, որ ՀՀ-ն դիմել է ԵՄ-ին՝  ընտրությունների վրա արտաքին միջամտությունը կանխելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ ժողովրդավարության պարտավորությունն է` պաշտպանել ինքն իրեն, ու դրա համար պետք է ունենալ փող, անհրաժեշտ ուժ ու ժամանակ, նաև գիտելիքներ՝ կտրուկ գործելու համար։

Leave a Comment