Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան: Հյուր՝ թեյագործ-դեղագետ Աստղիկ Գալստյան:
Թեմա՝ դեկտեմբերի 15-ին տարբեր երկրներում նշվում է Թեյի միջազգային օրը։ Այն նշվում է հանրության ուշադրությունն այս օգտակար ըմպելիքի վրա հրավիրելու նպատակով։
Թեյի միջազգային օրը հատկապես մեծ շուքով է նշվում այն երկրներում, որտեղ աճեցնում են թեյը և առկա են մեծածավալ թեյի տնկադաշտեր։
Սկզբում թեյը դեղաբույս էր, ապա դարձավ ամենօրյա սիրված ըմպելիք։
Ինչպես միշտ, կլինի օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ: