Ազգային անվտանգության ծառայությունը իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է օրենքով սահմանված իր գործունեությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ փոխտնօրեն Եսաի Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում կա մեկը, որը ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտի։
Հարցին՝ պատարագի տեքստից կաթոլիկոսի անունը զեղչելը մտնո՞ւմ է ԱԱԾ լիազորությունների մեջ, նա արձագանքեց. «եկեք խոսենք քննարկվող օրինագծերի վերաբերյալ։ Եթե կան այդպիսի հարցեր, սիրով կպատասխանեմ»