Տարածված կարծիքը, որ մարդուն անհրաժեշտ է գիշերը ճիշտ ութ ժամ քուն, միֆ է։ Բժիշկ Թոնի Քանինգհեմը բացատրել է, որ չկա համընդհանուր նորմ, և քնի կարիքը կարող են զգալիորեն տարբերվել մարդուց մարդ։
«Կան մարդիկ, որոնց իրականում անհրաժեշտ է ընդամենը հինգ կամ վեց ժամ։ Նրանց կենսաբանությունն ու ֆիզիոլոգիան թույլ են տալիս այդքան քնել օպտիմալ պայմաններում», – նշել է մասնագետը։ Մինչդեռ, որոշ մարդկանց, ընդհակառակը, անհրաժեշտ է մինչև 11 ժամ քուն՝ լիարժեք հանգստի համար։
Այս անհատական նորմը որոշող հիմնական գործոնը տարիքն է: Երեխաներին և դեռահասներին սովորաբար ավելի երկար քուն է անհրաժեշտ զարգացման և վերականգնման համար: Միևնույն ժամանակ, տարեցները հաճախ ավելի քիչ ժամանակի կարիք ունեն հանգստանալու համար: Բժիշկը շեշտել է, որ պետք է կենտրոնանալ ոչ թե վերացական թվերի, այլ սեփական բարեկեցության և օրգանիզմի կարիքների վրա:
Աղբյուրը`Panorama.am