Կալլասը ԵՄ-ին կոչ է արել քննարկել Ուկրաինայի համար երաշխիքները ՆԱՏՕ-ին անդամակցության դիմաց


Քաղաքականություն


Եվրամիության անդամ պետությունները պետք է քննարկեն Ուկրաինայի համար արդյունավետ անվտանգության երաշխիքներ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։


Նա նշել է, որ եթե Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այլևս բանակցային չէ, ապա անհրաժեշտ է քննարկել, թե ինչ իրական անվտանգության երաշխիքներ կան. «դրանք չեն կարող լինել թղթեր կամ խոստումներ»։

Կալլասը ընդգծել է, որ անվտանգության երաշխիքները պետք է ներառեն իրական զորքեր և կարողություններ Ուկրաինային պաշտպանելու հնարավորություն ապահովելու համար։



Leave a Comment