Ինչպես բոլոր ընտրություններից առաջ, այնպես էլ 2026-ին ընդառաջ ակտիվանում են խոսակցությունները առանցքային պաշտոններում հնարավոր նշանակումների շուրջ։ Տարբեր շրջանակներում ակտիվացել են խոսակցությունները Կենտրոնական բանկի (ԿԲ) հաջորդ նախագահի վերաբերյալ։
Վերջին ամիսներին շրջանառվող լուրերի համաձայն՝ ԿԲ նախագահի պաշտոնին հավակնում են ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը (այս պաշտոնում ընտրվել է 2022 թվականի հունվարին՝ Ազգային ժողովի կողմից) և Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը (այս պաշտոնում նա ընտրվել է 2023 թվականի նոյեմբերին՝ Հայաստանի բանկերի միության ընդհանուր ժողովի կողմից՝ երեք տարի ժամկետով)։
Սակայն ամենահավանական թեկնածուն, որի մասին վերջին շաբաթների ընթացքում առավել ակտիվ է խոսվում, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։ Նա այդ պաշտոնում աշխատում է 2018 թվականի մայիսից։

