Քննչական կոմիտեն Լեհաստանի քաղաքացիների մասնակցությամբ Երևանում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցել 16 անձի նկատմամբ, Armenia Today-ին հայտնել են ՔԿ մամուլի ծառայությունից։
Նրանցից 16-ից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ 9-ի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում, նշեցին կոմիտեից։
Ոստիկանները դեկտեմբերի 12-ին Երևանի Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հինավոր կասկածով ձերբակալել և ոստիկանություն էին տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացու:
