Բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը վերադարձրել է չեմպիոնական գոտին

Հայ բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը վերադարձրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին ծանր քաշային կարգում WBC վարկածով չեմպիոնի տիտղոսը։

Լոս Անջելեսում կայացած ռևանշ մենամարտում 35-ամյա Միքայելյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է շվեդ 42-ամյա բռնցքամարտիկ Բադու Ջեքին՝ 115-111, 116-110, 116-110։

Այս տարվա մայիսին Նոել Միքայելյանը չեմպիոնական գոտու համար մենամարտում պարտվել էր հենց Բադու Ջեքին:

Հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 31 մենամարտ, տարել 28 հաղթանակ և կրել 3 պարտություն։

Leave a Comment