Սիդնեյի լողափում 16 մարդու սպանած և 40 արդու վիրավորած ահաբեկիչները եղել են հայր ու որդի


Միջազգային


Սիդնեյի ահաբեկչական հարձակման հեղինակները, որի հետևանքով զոհվել է 16 և վիրավորվել 40 մարդ, հայր և որդի են:

Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Նոր Հարավային Ուելսի ոստիկանության կոմիսար Մալ Լանյոնը։

Քննիչների տվյալներով՝ Բոնդի լողափում հարձակվողները Սիդնեյի հարավ-արևմուտքում գտնվող Բոնիրիգ քաղաքի երկու բնակիչներ էին։ Հաղորդվել է, որ 24-ամյա տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել ձերբակալության ժամանակ, իսկ նրա 50-ամյա հայրը սպանվել է:

Նշվում է, որ հարձակումը նախապես ծրագրված չի եղել: Հարձակվողներից մեկը հրազենի օրինական սեփականատեր է եղել և մոտ 10 տարի օրինականորեն տիրապետել է հրազենին:


Leave a Comment